National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
21.10.2022
Վահան Նարիբեկյանը մասնակցել է ԵԽԽՎ խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը
1 / 1

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 20-ին Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ պետությունների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանների աշխատակազմերի առջեւ ծառացած խնդիրների, դրանց լուծումների, արդի մարտահրավերների պայմաններում աշխատակազմերի բնականոն գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Կանաչ խորհրդարանների» հայեցակարգին` էներգետիկ ճգնաժամի, կլիմայական փոփոխությունների արդյունքում խորհրդարանների վարչական շենքերի հնարավորինս արդյունավետ կառավարման, պատգամավորների եւ աշխատակազմի աշխատակիցների բնականոն գործունեության ապահովման եւ հնարավոր խնայողությունների ապահովման տեսանկյունից:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների խորհրդարանների գլխավոր քարտուղարների հետ: Քննարկվել է երկկողմ համագործակցությունը Ֆրանսիայի, Բելգիայի եւ մի շարք այլ երկրների խորհդարանների հետ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am